Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը` նոր անիմացիոն ֆիլմաշարում

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը` նոր անիմացիոն ֆիլմաշարում
05.04.2017 | 15:43

ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին: Նրանք եղել են իրենց ժամանակի ամենավառ անհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծերին: Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր: Այս մասին տեղեկացնում են ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի հանրային կապերի բաժնից:


Այսօր և' մշակութային, և' կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարևորությունը: Փի Ար-ի զարգացման հայկական կենտրոնի կողմից արդեն մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ: Շուտով համապատասխան առաջարկը կներակայացվի նաև մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների:

ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը պատրաստ է համագործակցել նախագծի կյանքի կոչմամբ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների հետ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ